Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր

June 5, 2025

Հայտարարություններ | Հրապարակումներ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության(SIDA) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար 

 

Ծրագրի տևողությունը չորս տարի է՝  01/07/2023 - 30/06/2027։  

 

Աուդիտն իրականացվելու է Սիդայի ստանդարտ տեխնիկական առաջադրանքի  համաձայն։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ առաջադրանքը ներառում է հավելյալ առաջադրանք։ 

 

 

Տեխնիկական առաջադրանքը՝

հայերեն

անգլերեն

 

Նախատեսվում է իրականացնել երեք տարեկան աուդիտ, որոնք վերաբերում են հետևյալ ժամանակահատվածներին։ 

1․ 01․07․2024 - 30․06․2025 

2․ 01․07․2025 - 30․06․2026 

3․ 01․07․2026 - 30․06․2027 

 

Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն, և ներկայացվի համապատասխան հաշվետվություն ոչ ուշ, քան 10.09.2025 թ-ը՝  հայերենով և  անգլերենով։ 

   

Գնառաջարկը  պետք է ներկայացվի ՀՀ դրամով։  Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:  

 

Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևանմուշով։ 

 

Գնառաջարկի հետ խնդրում ենք  ներկայացնել տեղեկություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես միջազգային դրամաշնորհային ծրագրերով փորձառության  վերաբերյալ։ 

 

Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային  եղանակով՝ կազմակերպության hr@hcav.am էլ․հասցեին ուղարկելով նշված փաստաթղթերը,  նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ SIDA - HCAV»: 

 

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  հունիսի  20-ը։ 

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանին (+37494102868) կամ ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանին (հեռ +37496441390): 

 

 

Դիտումներ՝ 18

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????